Ներքին 4 տարի առաջ - 21:37 29-11-2021

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին տեղեկացրին կառավարությունից։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մշտապես ունեցել են առանձնահատուկ նշանակություն Հայաստանի համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել բոլոր դժվար ժամանակահատվածներում Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը:

Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետն այս համատեքստում ներկայացրել է համագործակցության առաջնահերթ մի քանի ոլորտ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների զարգացումը, ջրային ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հնարավորություններին:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի