Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:25 29-11-2021

Pfizer-ն իր պատվաստանյութը հարմարեցնում է «օմիկրոն» շտամին

Pfizer ընկերությունը կկարողանա իր պատվաստանյութը հարմարեցնել COVID-ի նոր «օմիկրոն» շտամին, Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք համոզված ենք, որ ճիշտ որոշումներ կայացնելու և ժամանակին ու ակտիվ գործելու համար մեզ անհրաժեշտ են ճիշտ տեղեկատվական և վերլուծական հնարավորություններ ամբողջ ԵՄ-ում: Եվ հետևաբար, ԵՄ-ին անհրաժեշտ է իրավիճակի վերլուծության միասնական կենտրոն»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայեն նաև նշել է, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում գիտնականները կհավաքեն «օմիկրոն» շտամի վերաբերյալ բոլոր տեղեկությունները, բայց, ամեն դեպքում, Եվրոպան պետք է արագացնի պատվաստումները և խստացնի սանիտարական միջոցառումները: