Ավելին 4 տարի առաջ - 23:02 28-11-2021

Եվրահանձնաժողովը Pfizer-ին 100 օր է տվել` իր պատվաստանյութը «օմիկրոնին» հարմարեցնելու համար

Ամերիկյան Pfizer ընկերությունը ԵՄ-ի հետ պայմանագրով պետք է իր պատվաստանյութը 100 օրվա ընթացքում հարմարեցնի կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամին, եթե ապացուցվի դրա աճող վտանգը։ Այս մասին Ռիգայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ գիտնականները պետք է 2-3 շաբաթվա ընթացքում հավաքեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները նոր շտամի վերաբերյալ, իսկ ԵՄ երկրներն այս պահին պետք է ակտիվացնեն պատվաստումները, վերապատվաստումները և սանիտարական միջոցառումները։

Կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամը, որն ստացել է «օմիկրոն» անվանումը, հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: Այն ունի «չափազանց մեծ թվով մուտացիաներ»։ Օմիկրոնն արդեն հայտնաբերվել է եվրոպական մի քանի երկրներում՝ Գերմանիայում, Չեխիայում, Իտալիայում, Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Բելգիայում: Նաև վիրուսի այս տարբերակով վարակվածներ են գրանցվել Հոնկոնգում, Իսրայելում և Ավստրալիայում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից