copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:52 26-11-2021

Վրաստանի հանրային ռեգիստրը կասեցրել է ռուսամետ կուսակցության գրանցումը

Վրաստանի հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը կասեցրել է կրեմլամետ Alt-Info մեդիա հարթակի կողմից հիմնադրված նոր կուսակցության գրանցումը։ Ինչպես նշված է գերատեսչության որոշման մեջ, «Պահպանողական շարժման» գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում բոլոր պահանջներին։ Այս մասին հայտնում է SOVA-ն։

Խոսքը, մասնավորապես, նկարագրված էսքիզին կուսակցության զինանշանի անհամապատասխանության, Կանոնադրության տարբեր հոդվածների հակասությունների և, ընդհանրապես, տեղեկատվության պակասի մասին է։ Օրինակ՝ ռեգիստրին ուղղված դիմումի մեջ չկա անգամ կուսակցության գլխավոր քարտուղարի ստորագրությունը։ Alt-Info-ին տրվել է 10-օրյա ժամկետ՝ թերությունները շտկելու համար: