copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:17 26-11-2021

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները բենզալցակայան են տեղադրել

Trend լրատվական գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական պետական SOCAR ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել է SOCAR ընկերության ավտոբենզալցակայան, և որ այն աշխատելու է ինքնասպասարկման եղանակով։

Տեղադրվել է երեք վառելիքային բաք, որոնցում լինելու է վաճառքի համար նախատեսված АИ-95-Премиум, АИ-92 եւ դիզելային վառելիք։ Ըստ Ահմեդովի՝ դրա շնորհիվ պայմաններ են ստեղծվել , որ բոլոր տեսակի մեքենաներին վառելիքով ապահովեն։

Ամենից շատ դիտված