Մամուլ 4 տարի առաջ - 08:08 26-11-2021

Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել. Հրապարակ

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը խոսել է ոչ միայն Սյունիքով տրվող միջանցք-ճանապարհի մասին, այլեւ, ըստ մեր աղբյուրի, Արցախի մասին է սենսացիոն հայտարարություն արել՝ հորդորելով համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն ադրբեջանական է, պարզապես երեսուն տարի մենք մեզ խաբել ենք, ու վերջը պետք է լիներ այն, ինչ եղավ։ Մենք փորձեցինք մի քանի համայնքապետերի ուղիղ հարցնել այս մասին, սակայն թե՛ Տաթեւի համայնքապետը, թե՛ Գորիսի փոխքաղաքապետը հարցը լսեցին ու չցանկացան մեկնաբանություն տալ։

Ինչ վերաբերում է հանդիպմանը, Փաշինյանը սյունեցի համայնքապետերին ուղիղ ասել է, որ չենք կարող ճանապարհները չապաշրջափակել, Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ չտալ, քանի որ Ալիեւը դրան կփորձի հասնել ռազմական ճանապարհով, իսկ մենք դրան դիմագրավելու ռեսուրս չունենք»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը