Ներքին 4 տարի առաջ - 17:37 25-11-2021

Սպիտակի ճանշինի անգործության հետևանքով տասնյակից ավել մեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել

Ըստ Shamshyan.com-ի՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, գրեթե 3 ժամից ավելի, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում: Տեղացած ձյան պատճառով և տեղի ճանշինի անգործության հետևանքով 2 տասնյակից ավել ավտոմեքենաներ, մեծ մասը՝ բեռնտարներ, չէին կարողանում երթևեկել: Մինչև չժամանեցին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում անմիջական միջամտության արդյունքում ժամանեցին ճանշինականները և սկսեցին կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն դա էլ ավարտին չհասցրեցին, քանի որ նրանց «օգնության հասավ» արևը՝ եղանակը մի քիչ տաքացավ ու ճանապարհը բացվեց:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը