Ներքին 4 տարի առաջ - 14:56 24-11-2021

Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը

Hraparak.am-ը գրել էր, որ Վանո Սիրադեղյանի աճյունն արդեն Հայաստանում է, չնայած նրա որդին՝ Խաչատուր Սիրադեղյանն ասել էր, որ նման տեղեկություն չունի։

Կայքի տեղեկություններով, Սիրադեղյանի մարմինն արդեն բերել են եւ նրա հուղարկավորության կառավարական հանձնաժողովն արդեն նիստ է արել եւ որոշել արարողակարգը։

Աղբյուրը կապվել է կառավարական հանձնաժողովի անդամ, Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի «Թաղման բյուրոյի» տնօրեն Վահե Խաչատրյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե որտեղ է գրողի աճյունը, ինչ է որոշել հանձնաժողովը։

Նա Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Սիրադեղյանի մարմինը տեղափոխելու հետ կապված` տեղեկություն չունի, բայց կարող է ասել, թե երբ է տեղի ունենալու նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:

«Դեկտեմբերի 3-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, դեկտեմբերի 4-ին` հուղարկավորությունը»,-ասաց նա:

Խաչատրյանը նաև նշեց, որ Սիրադեղյանին հուղարկավորելու են իր հայրենի Կոթի գյուղում, իսկ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Օպերայում:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան