Արտաքին 4 տարի առաջ - 11:08 24-11-2021

300 միլիոն դոլարի կոկաին. Կոլումբիայում թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել

Կոլումբիայի Նարինո նահանգում՝ Էկվադորի հետ սահմանի մոտ առգրավվել է ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ 10 տոննա կոկաին, որն այս տարվա ամենամեծ խմբաքանակն է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյին։

Բացի այդ, թմրամիջոցների տարածման դեմ պայքարի գործողության ընթացքում ոչնչացվել է թմրանյութերի երկու լաբորատորիա։

Մոլանոյի խոսքով, Ազգային ազատագրական բանակի (ELN) ապստամբներին պատկանող կոկաինը և լաբորատորիաները հայտնաբերվել են Սամանիեգոյի մունիցիպալիտետի գյուղական շրջանում։

«Սա կոկաինի ամենամեծ խմբաքանակն է, որ առգրավվել է այս տարվա ընթացքում,- ասել է Մոլանոն,- 10 տոննա կոկաինը ELN-ին ավելի քան 300 միլիոն դոլար ստանալու հնարավորություն կտար»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին