Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:31 23-11-2021

Տիրան Խաչատրյանը հրաժարվել է Նաիրա Զոհրաբյանի դեմ հայցից

Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դեմ դատարան ներկայացրած քաղհայցից։ Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատական հայց էր ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ։ Որպես պահանջ նշված էր «հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում»։

Նոյեմբերի 27-ին Զոհրաբյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայր, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթից հետո նույնպես դարձել էր հայ-ադրբեջանական տարածքային վեճի հարց։ Անդրադառնալով Տիրան Խաչատրյանին ասուլիսին՝ Զոհրաբյանն ասել էր. «Ես իրեն էսօր խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր «Արցախի հերոսի» կոչումը տանել Եռաբլուր և Եռաբլուրում էլ մի բուռ հող ուտել։ Էդ ի՞նչ էր նշանակում՝ «մեզ դուրս հրավիրեցին», «մենք տեղյակ չենք», «դե հիմա էդպես եղավ»»։

Դրանից առաջ՝ նոյեմբերի 26-ին, Տիրան Խաչատրյանը հանդես էր եկել ասուլիսով, որում անդրադարձել էր Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի բաժանման հետ կապված խնդրին։

Նոյեմբերի 25-ին Քարվաճառը ստանալուց հետո ադրբեջանական ուժերը շտապել էին Սոթքի հանքավայր՝ այն նույնպես Փաշինյանի համաձայնագրով ստանալու։

Գործի դատական քննության փուլում Տիրան Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան և հայտնել, որ պատասխանողը՝ Նաիրա Զոհրաբյանը, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջն արդեն իսկ կատարել է, ուստի ամբողջությամբ հրաժարվում է հայցադիմումով ներկայացված պահանջներից, ինչի հետևանքով գործը կարճվել է։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան