Ուղիղ եթեր
Ռուսաստանը Լիբանանին է փոխանցել Բեյրութի նավահանգստի արբանյակային պատկերները
copy image url

Ռուսաստանը Լիբանանին է փոխանցել Բեյրութի նավահանգստի արբանյակային պատկերները

Արտաքին 3 տարի առաջ - 12:56 23-11-2021

Ռուսաստանը Լիբանանին է փոխանցել Բեյրութի նավահանգստի արբանյակային պատկերները, որոնք արվել են երկրի պատմության մեջ ամենասարսափելի տեխնածին աղետի օրը։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում աղետի պատճառ դարձած պայթյունները տեղի են ունեցել 2020թ.-ի օգոստոսի 4-ի երեկոյան։

Ընդամենը երկու պայթյուն է որոտացել՝ 33 վայրկյան ընդմիջումով: Երկրորդ, ավելի հզոր պայթյունի ժամանակ, պայթել է «Rhosus» նավից առգրավված և 2013թ.-ից նավահանգստի տարածքում պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Զոհվել է 210, վիրավորվել՝ մոտ 6 հազար մարդ, վնասվել են շենքեր, անօթևան է մնացել մոտ 300 հազար բնակիչ։