Ներքին 4 տարի առաջ - 13:11 22-11-2021

ԱԱԾ–ն նոր բացահայտումներ է արել 2020 թվականի նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով որպես մեղադրյալ ներգրավված ևս 3 անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԱԱԾ տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու ու վնասելու, կողոպուտի, զանգվածային անկարգությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:

Նրանցից 7 –ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, մնացածի մասով դատաքննությունն ընթացքի մեջ է:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը