copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:34 19-11-2021

ՔՊ-ական նախկին մարզպետը շարունակում է ղեկավարել Արարատի մարզում

Արարատի մարզից Oragir.News-ին ահազանգում են, որ Արարատի նախկին մարզպետը մինչ օրս շարունակում է մնալ «դե ֆակտո» մարզպետ, իսկ մարզպետ Ռազմիկ Թևանյանը պարզապես «ֆուտլյար» է։ Մասնավորապես՝ Վեդիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է կենդանաբանության մասին իր դասախուսություններով, ընտրություններում հաղթելու համար ոչ միայն դպրոցի տնօրեններին ու պետական ծառայողներին է ահաբեկում իր օգտին աշխատելու համար, այլև նմանատիպ հանձնառություն ստանձնել է ողջ մարզի մասշտաբով։ Oragir.News-ին հասած տեղեկություններով, Գարիկ Սարգսյանը նույն գործելաոճն է կիրառում նաև հարակից համայնքներում և Նիկոլ Փաշինյանին անձամբ ինքն է զեկուցում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների «օպերատիվ իրավիճակի» մասին։