Ներքին 4 տարի առաջ - 23:21 18-11-2021

Միացյալ Թագավորությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ապաէսկալացնել լարվածությունը

ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավարին։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության թվիթերյան գրառման մեջ:

Մասնավորապես նշվում է. «Միացյալ Թագավորությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, ապաէսկալացնել լարվածությունը՝ ի շահ քաղաքացիական բնակչության և աջակցել տարածաշրջանային կայունությանը»:

Ինչպես ընդգծել է ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպան Նիլ Բուշը՝ անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական կիրառումը: Որպես առաջնահերթություն՝ նա շեշտել է, որ անհրաժեշտ է վերադարձնել բոլոր գերիներին, տրամադրել ականապատման քարտեզները և ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին