Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ
copy image url

Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

Ներքին 3 տարի առաջ - 16:43 18-11-2021

Հայաստանի Հանրապետությունում կսկսի գործել առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին: Քննարկվել են Հայաստանում բժշկական թիմի ձևավորման հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը»,– նշում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդունել են համագործակցության հայեցակարգ: