Արտաքին 4 տարի առաջ - 13:22 18-11-2021

Նյու Դելիում լոքդաուն է հայտարարվել սմոգի պատճառով

Հնդկաստանի Գերագույն դատարանը մայրաքաղաք Նյու Դելիի ղեկավարությանը պարտավորեցրել է խիստ կարանտին սահմանել օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի պատճառով, հաղորդում է TSN-ը։

Նշվում է, որ քաղաքում օդի որակի ինդեքսը 343 է, մինչդեռ մարդու համար վտանգավոր է համարվում 50 ցուցանիշը: Սրա պատճառը բերքահավաքից հետո դաշտերում ցողունների մնացորդների զանգվածային այրումն է։

Հիվանդացության դեպքերի աճից և զոհերից խուսափելու համար մայրաքաղաքում աշխատողներն ու ուսանողները պետք է անցնեն հեռավար աշխատանքի: Երեխաներին արգելվում է փողոց դուրս գալ:

Բացի այդ, ըստ ICIS-ի, Հնդկաստանի կառավարությունը այլ միջոցներ է ձեռնարկել մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար։ Մասնավորապես, որոշվել է մինչև ամսվա վերջ դադարեցնել Նյու Դելիի մերձակայքում գտնվող ածխով աշխատող 11 էլեկտրակայաններից վեցի աշխատանքը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ