Արտաքին 4 տարի առաջ - 11:35 18-11-2021

Բժիշկները հայտարարել են, որ Սահակաշվիլին բանտային հիվանդանոցում չի բուժվի

Բանտային հիվանդանոցը չի համապատասխանում պայմաններին, որոնք անհրաժեշտ են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բուժման համար։ Այս մասին ասվում է Վրաստանի հանրային պաշտպանի նախաձեռնությամբ ստեղծված բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի եզրակացության մեջ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Նոյեմբերի 16-ի երեկոյան հանրային պաշտպանի անունից մի խումբ բժիշկներ այցելել են բանտի հիվանդանոց տեղափոխված Սահակաշվիլիին։ Նրանք զննել են արդեն 48-րդ օրն անընդմեջ հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահին և բանտային հիվանդանոցի սարքավորումները։ Մեկ օր անց հրապարակված զեկույցում ասվում է, որ Սահակաշվիլին իսկապես 48 օր հացադուլի մեջ է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Սահակաշվիլիին հետևյալ ախտորոշումներն են արվել՝ Վերնիկեի էնցեֆալոպաթիա, զարգացող հիպոկալեմիա, անեմիա, թալասեմիա և ստամոքսային արյունահոսության հավանականություն։

Բացի այդ, եզրակացության մեջ ընդգծվում է, որ Սահակաշվիլիի ինքնազգացողությունը վատանում է լիարժեք բուժումից հրաժարվելու և բարձր սթրեսայնության պատճառով։ Բժիշկները կարծում են, որ մոտ ապագայում հայտնաբերված բոլոր ախտորոշումները կարող են սրանալ՝ հանգեցնելով էպիլեպտիկ ստատուսի կամ կոմայի, ստամոքսային արյունահոսության, մահացու առիթմիայի, երիկամային անբավարարության, ռաբդոմիոլիզի, թոքային էմբոլիայի և սրտի անբավարարության: Բացի այդ, մասնագետները նշում են, որ հացադուլը դադարեցնելու դեպքում մեծ է կերակրման համախտանիշի զարգացման հավանականությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ