Երևան +11°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:08 17-11-2021

Հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը դեռ պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված իրավիճակ պահպանվում է, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ստանիսլավ Զասը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում:

«Չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը դեռ պահպանվում է»,- նշել է նա:

Ձեզ գուցե հետաքրքրի