Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:50 16-11-2021

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր հայ զինվորներ են գերեվարվել

Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Սակայն ըստ ադրբեջանական ԶԼՄ-երի` ադրբեջանական ԶՈՒ-ի ձեռնարկված վճռական միջոցառումների արդյունքում հայ զինվորականները զինաթափվել ու ձերբակալվել են, առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի զենքեր ու զինամթերք՝ որպես ավար։