Արտաքին 4 տարի առաջ - 20:49 15-11-2021

Սթոլթենբերգը Եվրոպայում լարվածության երեք օջախ է նշել, որոնք անհանգստացնում են ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ն անհանգստացած է մի քանի տարածաշրջաններում տիրող իրավիճակով, մասնավորապես՝ լեհ-բելառուսական սահմանին և Ուկրաինայի մերձակայքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Interfax-ը։

«Մենք դատապարտում ենք խոցելի վիճակում հայտնված ներգաղթյալների օգտագործումը Լուկաշենկոյի ռեժիմի կողմից։ Մենք, իհարկե, լրջորեն մտահոգված ենք այս իրավիճակով, և մենք ուշադիր հետևում ենք դրան։ Մենք նաև ուշադիր հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և նրա շրջակայքում։ Այս իրադարձությունները տեղի են ունենում միաժամանակ։ Մենք նաև տեսնում ենք, որ լարվածությունը աճում է Արևմտյան Բալկանների որոշ հատվածներում»,- հայտարարել է Սթոլթենբերգը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ուշադիր հետևի միաժամանակ տեղի ունեցող մեծ թվով իրադարձություններին։

Սթոլթենբերգը ձեռնպահ է մնացել մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ռուսաստանի զինված ուժերի մասին, որոնք ենթադրաբար տեղակայված են Ուկրաինայի սահմաններում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը