Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:53 15-11-2021

Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար:

Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: