Արտաքին 4 տարի առաջ - 14:17 15-11-2021

«Իսկանդեր»-ների և С-500-ների համար ստեղծել են զինամթերքի ունիվերսալ մատակարար  

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաղորդել է ունիվերսալ քարշակ-ամենագնաց ստեղծելու մասին՝ ծանր հեռահար հրթիռներ մատակարարելու համար։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։

Տեխնիկան ունակ է մարտական լրակազմով համալրելու С-500, «Իսկանդեր» և «Տոռնադո» համալիրները։

Զինամթերք հասցնողը մշակվել է «Փոխադրասարք» նախագծի շրջանակներում։ Այն արդեն անցել է պետական ​​փորձարկումներ։ Պաշտպանության նախարարությունը սպառազինության համար պատվիրել է տրանսպորտա-լիցքավորվող մեքենաներ (TZM):.

Մշակված քարշակները կարող են մարտական ​​դիրքեր տեղափոխել մի քանի տոննա կշռող զինամթերք։ Մեքենան ունի մեծ անցանելիություն, ընդ որում, այն ունակ է մայրուղու վրա առավելագույն բեռնվածությամբ իրականացնել բարձր արագությամբ ռազմերթեր:

TZM-ները մասամբ զրահապատ են և հագեցած են զինամթերքի վերաբեռնման սարքով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի