Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:22 14-11-2021

Բրիտանացիները ստիպված կլինեն COVID-19-ի հետ ապրել երկար տարիներ․ Daily Mail

Բրիտանացի փորձագետները կանխատեսել են, որ Միացյալ Թագավորության բնակիչները պետք է սովորեն ապրել COVID-19-ի հետ, քանի որ համավարակը երկրում կշարունակվի դեռ երկար տարիներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության ազգային ծառայության փաստաթղթերը։

Հրապարակման մեջ նշվում է, որ կորոնավիրուսը կմնա լայնորեն տարածված Մեծ Բրիտանիայի բնակչության շրջանում և ձմռանը նույն մակարդակի վրա կգտնվի «սեզոնային վիրուսների» բռնկումների հետ։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ «կայուն վիճակի» կարելի է հասնել COVID-19 պատվաստանյութով։ Երկրի բնակչության շրջանում հոսպիտալացումների թիվը չի գերազանցի օրական 750 դեպքը։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը նաև չորս սցենար է տրամադրում երկրում համավարակի հետագա զարգացման համար:

Դրանցից մեկը լավատեսական է որակվում, երբ վարակման նոր դեպքերի պիկը` օրական մոտ 30 հազար, երկրում կհասնի հուլիսին։ Վատագույն սցենարն այն է, երբ ամառային պիկին վարակվածների օրական աճը կհասնի 85 հազարի։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում