Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:16 14-11-2021

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կոչ է արել խորհրդարանական ընդդիմությանը վայր դնել մանդատները

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կոչով դիմել է խորհրդարանական ընդդիմությանը:

«Հարգելի՛ խորհրդարանական ընդդիմություն,

Շատ լավ հասկանում եք, որ անվտանգային իրավիճակն արդեն անվերահսկելի է...

Հայրենիքն օր-օրի մսխվում է...

Կառավարությունը հոտնկայս է դիմավորում Հայրենիքը հանձնողին, ում անվստահություն հայտնելու իրավունքն այս պահին բացակայում է…

Միակ ելքը խորհրդարանական ճգնաժամ ստեղծելն է…

Հայրենադավ իշխանության քայլերը կանգնեցնելու ուրիշ ճանապարհ ՉԿԱ…

Խնդրում եմ՝ վայր դրեք մանդատները…

Առանց ընդդիմության խորհրդարանը գործել չի կարող…

Մասնակցելով երկրի իրական շահերի հետ ոչ մի կապ չունեցող իշխանական օրինագծերի քննարկմանն ու կառավարության հարցուպատասխանին՝ դուք, փաստորեն, լեգիտիմացնում եք այս իշխանությանը…

Ու՞մ են պետք ձեր հարցերը, որոնց հեգնում ու շրջանցում է վարչապետի աթոռի անմնացորդ սիրահարը…

Հավատացեք, երկիրը վերջնական կործանումից փրկելու միակ իրավական ճանապարհը խորհրդարանական ճգնաժամ առաջացնելն է, եթե չենք ուզում լրիվ զրկվել մեր

Հայրենիքից…

ՎԱՅՐ ԴՐԵՔ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, եթե դրանք ձեր համար ավելի թանկ չեն Հայրենիքից…

Ժամանակին շատերդ «Բարգավաճ Հայաստան»-ին մեղադրում էիք կառավարելի ընդդիմություն լինելու մեջ…

Բա դուք հիմա ի՞նչ եք, համ կառավարելի եք, համ էլ ծեծ ուտելուց հետո «հարգելի»-ով ու «դուք»-ով եք խոսում ձեզ ծեծողների ու հայհոյողների հետ ու գրեթե անմռունչ հետևում եք Հայրենիքը հանձնելու գործընթացին…

Եթե ոչ, ապա դուք վաղվանից դառնում եք այս ամենի հանցակիցը…

Եթե ոչ, ապա այսուհետ չմեղադրեք ձեզ քննադատելու համար…

Քննադատության մանրադիտակը ձեզ չի շրջանցելու…

Մինչ այս պահը չեմ ցանկացել հավատալ այն ասեկոսեներին, որ դուք գործում եք պայմանավորված՝ «մեկ պատուհանից»…

Վաղը ուշ կլինի, իրարից էլ նեղանալ չլինի…

Հա, մի բան էլ…

Մեր՝ ընդդիմություն լինելու ժամանակ իրավապահներն այսքան անողոք չէին մարդու իրավունքների նկատմամբ…»:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան