Արտաքին 4 տարի առաջ - 10:13 14-11-2021

Բելառուսի հետ սահմանին լեհ զինվոր է սպանվել

Բելառուս-լեհական սահմանին Լեհաստանի զինված ուժերի զինծառայող է զոհվել։ Այս մասին նոյեմբերի 13-ին հայտնել է Լեհական ռադիոն։

Մահացածը Վիելկոպոլսկի 17-րդ մեխանիզացված բրիգադի զինծառայող էր։ Նա մահացել է կրակոցից։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով։

Հրամանատարության տվյալներով՝ կրակոցն արձակվել է ծառայողական զենքից՝ «առանց երրորդ անձանց մասնակցության»։ Զինվորական ժանդարմերիան դատախազության հետ հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։

Այսօր ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ բելառուսական հատուկ ծառայությունների զինված աշխատակիցները ժամանել են Լեհաստանի հետ սահման՝ Կուզնիցա անցակետի մոտ, որտեղ մոտ հազար միգրանտ է կուտակվել։ Նշենք, որ Մինսկն ու Վարշավան պարբերաբար միմյանց մեղադրում են սադրանքների մեջ։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից