Լեհաստանը սպառնում է փակել Բելառուսի հետ հաղորդակցությունը
copy image url

Լեհաստանը սպառնում է փակել Բելառուսի հետ հաղորդակցությունը

Արտաքին 3 տարի առաջ - 18:31 13-11-2021

Լեհաստանը կարող է փակել Բելառուսի հետ սահմանի մյուս սահմանային անցակետերը և դադարեցնել երկաթուղային երթևեկությունը։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, RMF ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին։

Նրա խոսքով, Լեհաստանը բելառուսական կողմի վրա ներգործելու ավելի շատ տարբերակներ ունի։

«Նրանք հրաշալիորեն գիտեն, որ մենք կարող ենք փակել նոր անցումները, այդ թվում՝ երկաթուղային երթևեկությունը»,- ասել է նա։

Կամինսկին նախազգուշացրել է, որ իրենք կհղեն համապատասխան ազդանշաններ, և Բելառուսը ամբողջովին կհայտնվի մեկուսացման մեջ՝ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական: