Արտաքին 4 տարի առաջ - 10:02 13-11-2021

Համաշխարհային շուկայում առկա նավթի ծավալները դեռ թույլ են տալիս նվազեցնել գնումները Իրանից. Բայդեն

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ համաշխարհային շուկաներում նավթի մատակարարման ծավալները մյուս երկրներին դեռ թույլ են տալիս առանց տնտեսություններին վնասելու նվազեցնել նավթի գնումները Իրանից։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած հուշագրում, որը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ առաջնորդը, իրեն տրամադրված տեղեկատվության հիման վրա, եկել է եզրահանգման, որ «բացի Իրանից, նավթի և նավթամթերքի բավարար առաջարկ կա նաև այլ երկրներից», որը թույլ է տալիս «զգալիորեն կրճատել» Թեհրանից վառիլիքի գնման ծավալները «արտասահմանյան ֆինանսական ինստիտուտների կամ նման կազմակերպությունների» կողմից: «Ես շարունակելու եմ ուշադիր հետևել իրավիճակին»,- ասվում է հուշագրում, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին և էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմին:

Վաշինգտոնի պատժամիջոցների ռեժիմը նախագահից պահանջում է կանոնավոր կերպով դիտարկել, թե արդյոք Միացյալ Նահանգները պետք է շարունակի ձգտել այլ երկրների կողմից իրանական նավթի գնման լիակատար մերժմանը, թե՞ կարելի է բացառություն անել հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ շուկայում տիրող իրավիճակը: Նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի նախորդ կառավարության քաղաքականությունն ուղղված էր Իրանից նավթի արտահանումը զրոյացնելուն և Թեհրանին կայուն արտարժույթով եկամուտներից զրկելուն: ԱՄՆ-ը փորձում է նման պատժամիջոցներին արտատարածքային բնույթ հաղորդել։ Վաշինգտոնը սպառնում է սահմանափակումներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք շարունակում են նավթ գնել Իրանից։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան