Ավելին 4 տարի առաջ - 20:57 12-11-2021

Զբոսաշրջիկները Կանարյան կղզիներում ոչնչացնում են ավազաթմբերը՝ չափից ակտիվ սեքսով զբաղվելով

Գիտնականները հետազոտություն են հրապարակել Journal of Environmental Management ամսագրում, որում բացահայտել են ավազաթմբերի վրա սեքսի բացասական ազդեցությունը՝ Գրան Կանարիա կղզու եզակի լանդշաֆտի վրա։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Հետազոտողներն ուսումնասիրել են 298 վայրեր, որտեղ զբոսաշրջիկները սեքսով են զբաղվում: Հետազոտությունն իրականացվել է 2018 թվականի մայիսին, երբ այնտեղ անցկացվում էր տեղական գեյ-փառատոնը։

Արդյունքում պարզվել է, որ զբոսաշրջային սեքսն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ավազաթմբերի, այլև տեղի ութ բուսատեսակների վրա, որոնցից երեքը էնդեմիկ են:

Զբոսաշրջիկները տրորում են բուսականությունը, մաքրում բույսերն ու ավազը, կառուցում իրենց սեփական «բները», ցանկապատեր պատրաստում նրանց համար, թափում աղբը՝ ծխախոտ, պահպանակներ, զուգարանի թուղթ, անձեռոցիկներ և պահածոներ։ Շատ ավազաթմբեր օգտագործվում են որպես զուգարան։

Հետազոտողները նկատել են, որ որքան հեռու է սեքսի վայրը ափից, այնքան ավելի շատ է այն օգտագործվում և այնքան ավելի շատ աղբ է մնացել այնտեղ:

Անգամ Դունաս դե Մասպալոմաս ավազաթմբերի պահպանվող տարածքում, որն ամբողջությամբ փակ է հանրության համար, սեքսով զբաղվելու 56 վայր է հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը