Ներքին 4 տարի առաջ - 20:39 12-11-2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին, նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ հայ և վրաց ժողովրդների միջև կան բարեկամական կապեր, որոնք գնալով ավելի են ամրապնդվում և նշել, որ միշտ հաճելի է խոսել և գործել հին ընկերների հետ։

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Իրակլի Կվանչախաձեն շեշտել է հայ գործընկերների հետ համագործակցության արդյունավետությունը։ Հայտնելով իր պատրաստակամությունը աջակցել ցանկացած նախաձեռնության իրականացման գործում՝ Իրակլի Կվանչախաձեն խնդրել է նաև տրամադրել տեղեկատվություն Հայաստանի գործարար ասոցիացիաների և միությունների վերաբերյալ։ Նախարարը վերջինիս է փոխանցել Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների և միությունների կոնտակտներ՝ երկու երկրների բիզնես համայնքների միջև համագործակցությունն ակտիվացնելու նպատակով։

Վահան Քերոբյանն անդրադարձել է հուլիսի վերջին Վրաստան կատարած այցին և հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքներին։

Խոսելով Երևան-Գյումրի-Թբիլիսի արագընթաց գնացքի գործարկման նախագծի մասին՝ նա նշել է, որ այն շատ մեծ դրական ազդեցություն կունենա երկու երկրների համար՝ նպաստելով թե՛ տնտեսության զարգացմանը, թե՛ զբոսաշրջության խթանմանը։ Նա նաև տեղեկացրել է այս ծրագրի իրականացման հարցում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության մասին և նշել, որ անցկացվել են նաև եռակողմ հանդիպումներ։ Երկուստեք նշվել է, որ սա շատ լավ տարածաշրջանային համատեղ ծրագիր է։ Նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում դրանք արագացնելու համար՝ հույս հայտնելով, որ այն հաջորդ տարվա ընթացքում կգործարկվի։

Որպես հաջորդ ուղղություն, որտեղ կարելի է զարգացնել համագործակցությունը, Վահան Քերոբյանն առանձնացրել է համատեղ ծրագրերի իրականացումը միջազգային նախագծերում։ Նա նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի շուկաները փոքր են, և միջազգային ոլորտում համագործակցությունը լավ արդյունքներ կարող է ունենալ՝ հատկապես առանձնացնելով Հայաստան-Վրաստան-Իրան, Հայաստան-Վրաստան-ԵԱՏՄ, Հայաստան-Վրաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան-ԵՄ ուղղությունները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությանը։

Կողմերը խոսել են նաև երկու երկրներում գործարարների կողմից բիզնես ծրագրերի իրականացման մասին։ Վահան Քերոբյանը նշել է, որ արդեն իսկ վրացական մի քանի ընկերությունների կողմից կան հետաքրքիր առաջարկներ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են լոգիստիկ խնդիրներին, բեռնափոխադրումների իրականացման, Լարսին այլընտրանքային ճանապարհներ ունենալու հնարավորության և մի շարք այլ հարցերի։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հայտնել են իրենց պատրաստակամությունը ակտիվացնելու և ընդլայնելու համագործակցությունը քննարկված հարցերի շուրջ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից