Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:44 12-11-2021

Իրաքյան ավիաընկերությունները հրաժարվել են Մինսկ թռիչքներից

Իրաքյան ավիաընկերությունները հաստատել են, որ չեն վերսկսելու թռիչքները Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) պաշտպանել է այս որոշումը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սփինանտը։

«Iraqi Airways-ն արդեն հաստատել է, որ չի ծրագրում վերսկսել թռիչքները դեպի Բելառուս»,- ասել է նա՝ հավելելով, որ IATA-ն աջակցել է «մարդկանց թրաֆիկի դեմ պայքարին»:

Ավելի վաղ Turkish Airlines-ը հաստատել է իր որոշումը՝ Մինսկ թռչող ինքնաթիռներ չընդունել Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին՝ Բելառուսում ներգաղթյալների հետ կապված իրավիճակի ֆոնին։