Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 01:13 11-11-2021

Թուրքիան մեկ տարով երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը

Թուրքական TRT Haber-ը հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղարկած օրենքի նախագիծը՝ Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ:

Օրենքում նշվել է նաև Ակնայում (Աղդամ) թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շարունակության կարևորությունը՝ ընդգծելով, թե դա «իր ներդրումն է բերում անվտանգության և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը սպառվում էր նոյեմբերի 17-ին:

Ամենից շատ դիտված