Կանադան և Վրաստանը թույլ են տվել բուստերային COVID-պատվաստումներ
copy image url

Կանադան և Վրաստանը թույլ են տվել բուստերային COVID-պատվաստումներ

Արտաքին 3 տարի առաջ - 18:08 10-11-2021

Կանադան 18 տարեկան և բարձր մարդկանց թույլ է տվել Pfizer (Comirnaty) պատվաստանյութի բուստերային (երրորդ) COVID պատվաստումները: Այս մասին հայտնում է Կանադայի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ կրկնապատվաստում կարելի է անել երկրորդ պատվաստումից առնվազն վեց ամիս հետո։ Բուստերային պատվաստանյութը սովորական պատվաստանյութի ամբողջական դեղաչափն է (30 մկգ):

Վրաստանում ևս թույլ է տրվել COVID-19-ի դեմ պատվաստումների բուստերային դեղաչափ։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիային։

Նշվում է, որ նախկինում պատվաստման լրացուցիչ դեղաչափ կարող էին ստանալ միայն 50 տարեկանից բարձր քաղաքացիներն ու «ռիսկային խմբերի» ծանր հիվանդություններ ունեցողները։