Ներքին 4 տարի առաջ - 16:48 10-11-2021

ԱԺ-ում քննարկվել են ՀԿ-ներին վերաբերող օրենսդրական բացերը և լուծման տարբերակները

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են ՀԿ-ներին վերաբերող օրենսդրական բացերը, լուծման տարբերակները: ԱԺ-ից հայտնում են՝ քննարկումը կազմակերպվել է նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ, մասնակցել են ԱԺ պատգամավորներ:

Հանդիպման նպատակն է եղել բարձրաձայնել հասարակական կազմակերպություններին վերաբերող օրենսդրական բացերը եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները գտնելը:

«Աջակցություն վիրավոր զինվորներին, զինհաշմանդամներին» բարեգործական-հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Նալբանդյանն առաջարկել է օրենսդրական փոփոխություն կատարել ՀԿ-ների կողմից բարեգործական ծրագրեր իրականացնելու եւ այդ ծրագրերը Կառավարության կողմից եւս բարեգործական գործընթաց ճանաչելու վերաբերյալ:

«Սատարենք մեր հերոսին» բարեգործական ՀԿ-ից Վիգեն Արաբյանի կարծիքով՝ օրենքը գործում է ի նպաստ պետության շահերի, քան հասարակության:

«Պառլամենտարիզմի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գոհար Մելոյանը նկատել է պետական կառույցներին կից հանրային խորհուրդների վերջին շրջանի պասիվությունը, լրջագույն օրենսդրական նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների բացակայությունը: Ըստ նրա՝ դա Հայաստանի միջազգային պարտավորություններից է:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ամփոփելով հանդիպում-քննարկումը, շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հետաքրքիր եւ բովանդակային քննարկման համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առկա է հանրային վստահության խնդիր: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու եւ դրանք հնարավորինս արագ լուծելու քայլեր ձեռնարկել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը