Արտաքին 4 տարի առաջ - 15:04 10-11-2021

Պենտագոնը Իրաքի վարչապետի մահափորձի համար մեղադրել է Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերին

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի դեմ մահափորձին կարող են մասնակից լինել Իրանի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումները: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

Նրա խոսքով, այդ կազմակերպությունները հասանելիություն ունեն մահաբեր միջոցներին, որոնք անհրաժեշտ են նման հարձակումներ իրականացնելու համար։

«Սա սպառնալիք է ոչ միայն մեզ համար, այլ նաև մեր իրաքցի գործընկերների համար, ինչը հստակ դրսևորվել է վարչապետի վրա հարձակմամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում տեղի ունեցածին։

Միաժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը չի կարողացել նշել որևէ խմբավորման անվանում, որը կարող էր պատասխանատու լինել Իրաքի վարչապետի դեմ մահափորձի համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին