Ավելին 4 տարի առաջ - 14:32 10-11-2021

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, որոշ մարզերում սպասվում է ձյուն

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում , Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում `15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12աստիճանով, 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին