Ներքին 4 տարի առաջ - 20:15 08-11-2021

Լայն թափով ընթանում են Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները

Լայն թափով ընթանում են ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 204 բնակարանանոց բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները:

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարությունն իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։

«Արցախպրես»-ի թղթակիցը եղել է շինհրապարակում և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: Մեզ հետ զրույցում «Պանտ» ՍՊ ընկերության աշխղեկ Մխիթար Կարապետյանն ասել է, որ նոր թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ամռանը: «Մեր ընկերության կողմից կառուցվում է 48 բնակարան: Շենքը բաղկացած կլինի 12 հարկից: Ըստ կառուցվող մասնաշենքերի՝ բնակարանները կլինեն 2, 3 և 4 սենյականոց: Նկուղային հարկի պատերի շարման աշխատանքներն այս պահի դրությամբ ամբողջությամբ ավարտված են»,- ներկայացրել է Մ. Կարապետյանը՝ հավելելով, որ շինաշխատանքներին մասնակցում են ընկերության 20 շինարարներ: Աշխղեկի խոսքով՝ նոր թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է