Միտք 4 տարի առաջ - 16:19 08-11-2021

Նազելի Բաղդասարյանը՝ իր անվան շուրջ պտտվող թեմաների մասին

Վերջերս, կառավարության որոշմամբ, Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից։ Ազատման որոշումը չզեկուցվող հարցերի մեջ էր, այդ պատճառով նիստի ժամանակ չհայտարարվեց։ Մինչդեռ նախկինում, երբ նոր մարզպետ էր նշանակվում, նիստի օրը հայտարարվում էր ե՛ւ գործող մարզպետի ազատման, ե՛ւ նորի նշանակման մասին։ Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելու մասին։ Նա հոկտեմբերի 29-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սակայն մեկ շաբաթվա ընթացքում կարող էր հետ վերցնել դիմումը, ինչը չարեց։

Բայց այս ամենին զուգահեռ Բաղդասարյանը չնշանակվեց Շիրակի մարզպետ։ Իսկ թե ինչո՞ւ նոր մարզպետի նշանակումը տեղի չի ունենում, պարզ չէ։ Այս թեմայի շուրջ խոսելու համար Oragir.news-ը կապ հաստատեց նախկին պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։ Նա չցանկանալով անդրադարձ կատարել մանդատը վայր դնելու և մոտ օրերս Շիրակի մարզպետ նշանակվելու մասին հարցին՝ ասաց,- «Մոտ օրերս պլանավորվում են որոշակի գործընթացներ և ես հարցազրույց կտամ ու անդրադարձ կկատարեմ այդ հարցերին միայն այդ գործընթացներից հետո»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում