Արտաքին 4 տարի առաջ - 18:14 07-11-2021

Ուկրաինան չի հաստատել ՌԴ-ի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին տեղեկությունները

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ իրենք չունեն ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների հաստատումն այն մասին, որ Ռուսաստանը զորք է կուտակում համատեղ սահմանին։ Ավելի վաղ ռուսական զորքերի կուտակման մասին հաղորդումներ էին հրապարակել, մասնավորապես, The Washington Post-ը և Politico-ն, մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն «կեղծ» էր անվանել զորքերը դեպի սահման տեղափոխելու մասին հաղորդագրությունները։

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը տեղական «Դոմ» հեռուստաալիքի եթերում հայտաարարել է, որ Կիևը չունի ռուսական ուժերի կուտակման մասին տեղեկատվության հաստատում։

«Բաց է մնում այն հարցը, թե ինչու են ամերիկյան ԶԼՄ-ները նման տեղեկատվություն տարածում»,- ասել է Նիկիֆորովը։

Նա հավելել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի հաստատում սահմանամերձ շրջաններում ռուսական զորքերի կենտրոնացման և կուտակման մասին տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում