ԵՊԲՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը․ ընտրվել է խորհրդի նախագահ
copy image url

ԵՊԲՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը․ ընտրվել է խորհրդի նախագահ

Ներքին 3 տարի առաջ - 10:58 07-11-2021

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ԵՊԲՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը։

Նոյեմբերի 4-ին Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Քվեարկության արդյունքում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, ով որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից: Քարտուղար է ընտրվել դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը: