Ներքին 4 տարի առաջ - 21:40 06-11-2021

«Աստղիկ» ԲԿ-ն պատվաստման կեղծ տեղեկանքներ տրամադրելու լուրերի մասին հայտարարություն է տարածել

«Աստղիկ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել.

«Ի պատասխան լրատվամիջոցներում տեղ գտած նյութի՝ այն մասին, որ «Աստղիկ» ԲԿ-ում քաղաքացիների պատվաստման մի շարք կեղծ տեղեկանքներ են տրամադրվել արտերկրում գտնվող անձանց, հայտնում ենք, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Armed համակարգում միայն մեկ քաղաքացու պատվաստման երկրորդ դեղաչափի ստացման օրը համընկել է նրա՝ արտերկրում գտնված ժամանակահատվածի հետ, քանի որ վերջինս դիմել է «Աստղիկ» ԲԿ-ի թերապևտին և խնդրել ստանալ իր երկրորդ դեղաչափը նախատեսվածից մի քանի օր շուտ՝ երկրից բացակայելու պատճառով։ Պատվաստումը իրականացվել է 21.07-ին, բայց, քանի որ ծրագիրը թույլ չի տալիս գրանցել պատվաստումն ավելի վաղ, քան սահմանված օրն է, գրանցումը Armed համակարգում կատարվել է 03.08-ին, ինչն էլ համընկել է քաղաքացու արտերկրում գտնվելու ժամանակահատվածի հետ։

Քաղաքացու պատվաստումն արվել է օրենքով սահմանված կարգով, առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը։ «Աստղիկ» ԲԿ-ում իրականացվել է ավելի քան 7000 պատվաստում՝ բոլորը օրենքով սահմանված կարգով։ Մեզ համար կարևոր է մեր պացիենտների առողջությունը և առողջապահական նորմերի պահպանումը մեր երկրում։ Հորդորում ենք լրատվամիջոցներին պահպանել լրագրողական էթիկան և որևէ նման նյութ հրապարակելուց առաջ ճշտել իրողությունն ու կեղծ տեղեկատվություն չմատակարարել հանրությանը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը