Արտաքին 4 տարի առաջ - 09:14 06-11-2021

ԱՄՆ զինվորական նվագախումբը կատարել է ABBA-ի հիթը, երբ Բայդենը եկել է Փաուելի հուղարկավորությանը

Երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը զբաղեցրել են իրենց տեղերը նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի հուղարկավորության ժամանակ, զինվորական նվագախումբը կատարել է ABBA-ի «Dancing Queen» դիսկո հիթը, հաղորդում է PBS հեռուստաընկերությունը։

Նոյեմբերի 5-ին, Վաշինգտոնի ազգային տաճարում, տեղի է ունեցել Փաուելի հուղարկավորության արարողությունը: Նախագահի և առաջին տիկնոջ կողքին իրենց տեղերն են զբաղեցրել նախկին նախագահ Բարաք Օբաման, նախկին առաջին տիկին Միշել Օբաման, նախկին նախագահ Ջորջ Բուշը և նրա կինը՝ Լորա Բուշը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Բիլ Քլինթոնը ներկա չի եղել միջոցառմանը, քանի որ դեռ լիովին չի ապաքինվել հիվանդությունից։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցել հուղարկավորությանը։

Ամերիկյան բանակի փողային քառյակը կատարել է նաև 1779թ.-ի Amazing Grace քրիստոնեական օրհներգը, Ռեյ Չարլզի America the Beatiful երգը և Բոբի Մարլիի Three little birds-ը:

«Dancing Queen»-ը ABBA-ի միակ երգն է, որը գլխավորել է ԱՄՆ-ի չարթերը։

Փաուելի նախկին տեղակալ Ռիչարդ Արմիթիջը հիշել է, որ գեներալը ABBA-ի մոլի երկրպագու էր. նա մի անգամ Շվեդիայի վարչապետի համար երգել է «Mamma Mia»-ն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ