Մամուլ 4 տարի առաջ - 08:13 06-11-2021

Լոբբինգը չաշխատեց, ցուցակը կգլխավորի Վաղարշակ Ամիրխանյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները բավականին մրցակցային են լինելու Կոտայքի մարզի Նաիրի համայնքում: Այստեղ մրցելու է վեց քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ի համամասնական ցուցակի առաջին համարը Վաղարշակ Ամիրխանյանն է, որը ՔՊԿ Նաիրիի տարածքային խորհրդի նախագահն է ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեկնածության առաջադրումն այնքան էլ հարթ չի անցել: Ամիրխանյանի թեկնածությանը դեմ է եղել Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը:

Վերջինս նախկին հանրապետական է, իսկ 2018թ. իշխանափոխությունից հետո ներդաշնակ աշխատել է Փաշինյանի իշխանության հետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը փորձել է ՔՊ-ում լոբբինգ իրականացնել այլ թեկնածուի օգտին, և նույնիսկ մի պահ կուսակցությունում իսկապես ոչ թե Ամիրխանյանին, այլ ուրիշ թեկնածուի առաջադրելու տրամադրվածություն է եղել: Մեր հավաստի տեղեկություններով, այստեղ գործին միջամտել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Ի դեպ, Վաղարշակ Ամիրխանյանը համարվում է վերջինիս «մարդը»: Արդյունքում թե՛ Նաիրիի տարածքային կազմակերպությունում, թե՛ ՔՊ «վերնախավում» որոշել են առաջադրել հենց Ամիրխանյանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան