Միտք 4 տարի առաջ - 20:27 05-11-2021

Կարեն Անդրեասյան. քծնանքի մատռվակը

9 տարի առաջվա մի հարցազրույցում դեռ այն ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ասել էր, որ հաճախ պատարագի է մասնակցում ու առավոտները հատվածներ ընթերցում Նոր Կտակարանից: Նաև անկեղծացել էր, թե դժվար երբևէ գործադիրում աշխատանք ցանկանա, քանի որ նախընտրությունը մասնավոր ոլորտն է:

Կարեն Անդրեասյանը նաև ասել էր, որ իր հիմնական հոբբին մարդկային շփումն է:

Այսօր նա արդարադատության նախարար է, նախասիրությունները փոխվել են՝ մասնավոր ոլորտը էլ չի ձգում, ավելի մեծ գաղափարներով է տարված: Օրինակ՝ երազում է հակակոռուպցիոն համակարգ ստեղծել, իսկ Նոր Կտակարանի էջերի փոխարեն իր գլխավերևում կախված Նիկոլ Փաշինյանի նկարին է նայում ու ոգեշնչվում:

Մի բան, սակայն, չի փոխվել նրա մեջ՝ Կարեն Անդրեասյանն առաջվա նման հումանիստ է, որովհետև, ինչպես ինքն է ասում՝ ցավոտ է տանում, որ բժշկից ու ուսուցչից բարձր աշխատավարձ է ստանում: Նա գերհումանիստական մի երազանք էլ ունի, որը հասու չէ աշխարհի ոչ մի երկրի արդարադատության նախարարի:

Մարդն ուզում է ստեղծել մի այնպիսի քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվելը ինչ-որ իմաստով օրհնություն կլինի: Իսկ կատարյալ բավարարված լինելու համար նրան ՔՊ անդամ լինելն է պակասում. Անդրեասյանը դիմել է, հույս ունի՝ չեն մերժի, թե չէ էլ որտեղի՞ց կարող են գտնել նման տրամաչափի քծնանքի մատռվակի ու տիրամեծարի:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին