Մամուլ 4 տարի առաջ - 08:50 04-11-2021

Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի․ Հրապարակ

«Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի՝ հատկապես ճնշում են պաշտոնյաներին, որ նոյեմբերի 14-ին Կապանի ՏԻՄ ընտրություններում ապահովեն ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը մարզպետարանի աշխատողներին հանձնարարականներ է իջեցրել եւ մասնավորապես պետական հիմնարկների, հատկապես դպրոցների տնօրեններին մոբիլիզացնելու խնդիր է դրել: Կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը հրաժարվել է ենթարկվել, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվել:

Մենք կապվեցինք Մերի Գանդալյանի հետ: Նա ասաց, որ իրեն ասել են՝ դիմում գրի գնա, բայց ինքն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, եւ իր նկատմամբ ծառայողական քննություն են սկսել։ «Ազատման դիմում չեմ ներկայացրել, ծառայողական քննություն է սկսվել պարզապես»,- ասաց Գանդալյանը։

Հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն ստիպել են ՔՊ-ի օգտին աշխատել, պատասխանեց․ «Ստիպելու բան չի եղել, պարզապես ինձ առաջարկել են` դիմում գրել-հեռանալ, ես ասել եմ, որ չեմ գրում»։

Պարզաբանե՞լ են, թե ինչու են Ձեզ նման բան առաջարկում՝ հարցրինք Գանդալյանին։

«Դեռեւս ոչ։ Ծառայողական քննությունը մինչեւ նոյեմբերի 9-ն է, լիազորություններս դադարեցված են, կսպասեմ ընթացքին»»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել