Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:21 03-11-2021

Գեյթսին կեղծավոր են անվանել՝ կլիմայական կոնֆերանսից առաջ ծննդյան տարեդարձը զբոսանավի վրա տոնելու համար

Համացանցի օգտaտերերը ծաղրել և կեղծավոր են անվանել Microsoft-ի հիմնադիր, գործարար Բիլ Գեյթսին։ Պատճառը Շոտլանդիայում կլիմայական համաժողովին մասնակցելուց քիչ առաջ միլիարդատիրոջ՝ Թուրքիայի ափերի մոտ կազմակերպված ծննդյան տոնակատարությունն էր։

Հոդվածների մեկնաբանություններում Twitter-ի օգտատերերը նկատել են, որ Գեյթսը, ի տարբերություն իր իսկ հայտարարությունների, ճամփորդության համար օգտագործել է շքեղ զբոսանավ։ Այս տրանսպորտային միջոցը համարվում է չափազանց վնասակար կլիմայի համար՝ մթնոլորտ արտանետվող գազերի պատճառով։

«Նա մեզ կասի, որ ավելի քիչ ռեսուրսներ սպառենք», - վրդովվել է Ջոն Մաջինջոնը: Ըստ DarrenG1977-ի՝ նա չէր էլ սպասում, որ Գեյթսն այլ կերպ վարվի։ «Կանոնները նրանց համար են, ոչ թե ինձ», - գրել է The_Sc1ence-ը՝ անդրադառնալով Գեյթսի ելույթներին, որոնք կոչ էին անում մարդկանց փոխել իրենց սովորությունները՝ կլիման բարելավելու համար:

Ֆրիտս Ջենսենը կարծում է, որ Գեյթսի նման միլիարդատերերը «կլիմայի փոփոխության գագաթնաժողովին ընդամենը մեկ ուղեւորության ընթացքում ավելի շատ ածխածնի արտանետումներ են ստեղծում, քան սովորական մարդը»:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Գեյթսի զբոսանավն օրական մթնոլորտ է արտանետել 19 տոննա ածխաթթու գազ։ Գործարարն ու բարերարը զբոսանավի վրա մասնավոր երեկույթի է հրավիրել 50 հյուրերի։

Ավելի վաղ հրապարակվել էր հետաքննություն, որում հաղորդվել էր, որ Microsoft-ի ղեկավարությունը ընկերության գործընկերների հետ Գեյթսի հարաբերությունների մասին իմացել է դեռ 2008 թվականին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան