Ավելին 4 տարի առաջ - 19:29 03-11-2021

ABBA-ին նվիրված համերգի ժամանակ երկու մարդ է զոհվել

Շվեդիայում ABBA-ի պատվին նվիրված համերգի մեկնարկից 30 րոպե առաջ Uppsala Konsert & Kongres համերգասրահի ճեմասրահում տղամարդն ընկել է յոթերորդ հարկից։ Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, հայտնում է BBC News-ը։

Նշվում է, որ Ստոկհոլմի մոտ տեղի ունեցած միջոցառմանը մոտ հազար մարդ է հավաքվել։

80-ամյա տղամարդն ընկել է ներքևում գտնվող տղամարդու և կնոջ վրա։ Նա մահացել է տեղում, իսկ 60-ամյա տուժածը ստացած վնասվածքներից հետո մահացել է հիվանդանոցում։

Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում.

Ողբերգական միջադեպի պատճառով ABBA խմբի լեգենդար երաժիշտներ Բյորն Ուլվեուսին և Բենի Անդերսենին նվիրված համերգի կազմակերպիչները հայտարարել են այն չեղարկելու մասին։

Հիշեցնենք, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, ABBA-ն կներկայացնի նոր՝ Voyage ալբոմը։ Ըստ խմբի՝ դա կլինի իրենց վերջին ալբոմն ու կավարտի իրենց ստեղծագործական կարիերան։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց