Ներքին 4 տարի առաջ - 14:08 03-11-2021

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ թթվածնի կարիք ունեցող հիվանդների թիվը կտրուկ ավելացել է

Թթվածնի կարիք ունեցողների թիվը մեծ է. ֆիզիկայի ինստիտուտը գերծանրաբեռնված է աշխատում։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ թթվածնի կարիք ունեցող հիվանդների թիվը կտրուկ ավելացել է։ Այդ պատճառով էլ «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամը (Ֆիզիկայի ինստիտուտ) ավելացրել է ծանրաբեռնվածությունը: «Արմենպրեսի» տված հարցազրույցի ընթացքում Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը նշել է, որ, ցավոք, դժվար ժամանակներ ենք ապրում, և որ իրենք 24-ժամյա ռեժիմով էին աշխատեցնում կրիոգեն կենտրոնը, որը շահագործվում էր 60 եւ ավելի տարիներ: «Անցյալ տարի ամենապիկ շրջանում սկսեցին վթարներ գրանցվել․ սկզբում երկու շաբաթը մեկ, հետո՝ շաբաթը մեկ, ապա՝ չորս օրը մեկ…Այնուհետեւ գրեթե օր չէինք ունենում, որ կարողանայինք հստակ աշխատել: Այս տարի սփյուռքահայ բժիշկների հետ համագործակցությամբ Հայաստան է բերվել հզոր կայան»,-ասել է Անի Ապրահամյանը:

Նա նաև նշել է, որ իրենց վերցրած նոր մեքենան լավագույններից է և էլեկտրաէներգիայի ավելի քիչ ծախսերով է շահագործվում: Նրա տվյալներով հեղուկ թթվածին արտադրող 3 կենտրոն կա: Իրենք արտադրում էին Հայաստանի համար պահաջվող թթվածնի 48 %-ը,այժմ՝ օրական 2600 լիտր: Տեղյակ է, որ բժշկական կենտրոններում կան նաև փոքր կայաններ, որոնք ժամվա մեջ 35 լիտր թթվածին են արտադրում: Ընդգծել է նաև, որ օրինակ՝ անցյալ շաբաթ 4 անգամ ավելի շատ թթվածնի կարիք է եղել, քան իրենք են արտադրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ