Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:37 02-11-2021

ԿԺԴՀ-ն սկսել է քարոզել «կիմչենիզմը» և հեռացնել Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի նկարները

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնյաներին հանձնարարել է երկրում քարոզել նոր գաղափարախոսություն՝ «կիմչենիզմ»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տվյալներով՝ անցյալ շաբաթ հարավկորեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ ԿԺԴՀ կառավարական շրջանակներում արդեն ակտիվորեն օգտագործվում է «կիմչենիզմ» տերմինը, իսկ պետական ​​լրատվամիջոցներում Կիմ Չեն Ընին սկսել են անվանել «մեծ առաջնորդ», թեեւ ավելի վաղ այդպես էր կոչվում միայն Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Իրի պապը։

Կիմ Չեն Ինը, ըստ հրապարակման, պահանջել է նաև, որ Փհենյանի բոլոր կառավարական շենքերից հանվեն իր պապի և հոր՝ Կիմ Չեն Իրի դիմանկարները։

Փորձագետները դա բացատրում են ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավարի դժգոհությամբ՝ իր պապի ու հոր կողմից ստեղծված համակարգի մի շարք ասպեկտներով։ Խոսքը, մասնավորապես, այն դրույթի մասին է, ըստ որի նրա իշխանության լեգիտիմությունը կապված է իր նախորդների նկատմամբ հարգանքի դրսևորման հետ։ Այսինքն, ինչպես գրում է Daily Mail-ը, Կիմ Չեն Ինը փորձում է դուրս գալ իր նախնիների ստվերից և ցանկանում է դառնալ ավտոկրատ։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա