Ներքին 4 տարի առաջ - 22:56 02-11-2021

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով

Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։ Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ:

Ա. Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Խաչատուրյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարար
Ա. Խզմալյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Նազարյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Կ. Ցուցուլյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գ. Մելքոմ Մելքոմյան – Երևանի քաղաքապետի տեղակալ
(համաձայնությամբ)
Մուշեղ Եպիսկոպոս
Բաբայան
-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)
Վ. Խաչատրյան – «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Դարբինյան – լրագրող, խմբագիր (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
օգնական
Խ. Սիրադեղյան – Վ. Սիրադեղյանի որդի (համաձայնությամբ)

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը