Արտաքին 4 տարի առաջ - 20:41 02-11-2021

Գլազգոյի գագաթնաժողովին մասնակցելուց Էրդողանը հրաժարվեց, իսկ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը՝ ոչ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մասնակցելու է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ընդդիմադիր քաղաքապետը Ստամբուլը ներկայացնելու է երկու առանձին պանելային քննարկումներում։ Այդ մասին հայտնում է Էքրեմ Իմամօղլուի խոսնակը՝ Մուրադ Օնգունը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մասնակցել Գլազգոյի գագաթնաժողովին և Հռոմից վերադարձել է Թուրքիա։ Էրդողանն այդ մասին խոսելիս՝ նշել է, որ հրաժարվել է գնալ Գլազգո, քանի որ չեն կատարվել անվտանգության հետ կապված թուրքական կողմի պահանջները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին